Բազալտի կիրառումը

Բազալտի հանք

Բազալտի կիրառումը

Առավել հաճախ այն ջարդվում է` որպես զանգված (ագրեգատ) շինարարական աշխատանքներում օգտագործելու համար: Ջարդված բազալտն օգտագործվում է ճանապարհի պատվածքի, բետոնի լցանյութի, ասֆալտե ճանապարհային պատվածքի, դրենաժի դաշտերում ֆիլտրող շերտ և շատ այլ նպատակների համար:
Բազալտը նաև կտրվում է չափորոշված քարի: Բազալտի բարակ սալերը կտրվում և հղկվում են` որպես հատակի, շենքերի երեսապատման սալիկներ օգտագործելու, ինչպես նաև հուշարձանների և այլ շինարարական աշխատանքներում կիրառելու նպատակով:
Ակտիվ տեմպերով զարգանում է ձուլված բազալտից արտադրատեսակների կիրառումը, որոնք ունենք բազմաբևեռ ուղղվածություն։ Բազալտից պատրաստում են ամրաններ, ցանցեր, մանրաթել, ձայնա և ջերմամեկուսացնող շինանյութեր։