Basalete Preloader

Բարձրորակ
Բազալտի
Հանքավայր
Հայաստանում

Մեր բազալտի մասին

Բազալտի հումքը անցել է բոլոր փորձաքննությունները, լաբորատոր անալիզները և համապատասխանում է միջազգային ստանդարտներին իր բարձր որակով:

Համագործակցություն

Պատրաստ ենք բոլոր տեսակի համագործակցության միջազգային ներդրողների հետ

Բազալտի հանք
Ով ենք մենք

Բարձրորակ բազալտի հանքավայր Հայաստանում

«Արծաթե Սյուն» ՍՊԸ-ն հանդիսանում է Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բազալտի հանքավայրի ընդերքաօգտագործող կազմակերպություն: Հանքավայրը գործարկվել է 1980-ական թվականներից և «Արծաթե Սյուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է 2019թ-ից: Հանքավայրի պաշարները կազմում են մոտ 2 միլիոն մ³: Հանքի արտադրողականությունը կարող է հասնել օրական մինչև 400 մ³-ի: Բազալտի հումքը անցել է բոլոր փորձաքննությունները, լաբորատոր անալիզները և համապատասխանում է միջազգային ստանդարտներին իր բարձր որակով: Թիմային նվիրված աշխատանքի և ժամանակակից հզորագույն շինարարական տեխնիկաների շնորհիվ հանքը այսօր սպառողին կարող է մատուցել ամենաորակյալ հումքը ցանկացած ծավալի: Գոգհովիտի բազալտը ունի միջազգային շուկայում հանդես գալու բոլոր նախապայմանները: Կազմակերպությունը առաջիկայում պատրաստվում է ունենալ սեփական քարի աղացը, մշակման արտադրամասը և ձուլարանը: Կազմակերպությունը պլանավորում է նաև ստեղծել բազալտե արտադրատեսակների արտադրություն։ «Արծաթե Սյուն» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր տեսակի համագործակցության առաջարկները և բաց է միջազգային ներդրողների հետ համագործակցելու համար:

1980
Շահագործվում է թվականից
2000000
Հանքավայրի պաշարները մ³
400
Օրական մինչև մ³

Գոգհովիտի բազալտի հանքավայր

Հանքավայրը գտնվում է Շիրակի մարզում՝ Թորոս գյուղից 3.5 կմ դեպի արևմուտք և Գոգհովիտ գյուղից 1.3 կմ դեպի հյուսիս: Հանքավայրը «Հյուսիս-հարավ» ճանապարհից գտնվում է 2 կմ, իսկ Բավրայի անցակետից` 24 կմ հեռավորության վրա:

Իմանալ ավելին


Завод изделий из камня открылся в армянском селе

Опубликовано МИР 24 / Армения Воскресенье, 2 июля 2023 г.

Արտադրանք բազալտից

portfolio images
Եզրաքար

Հիմնականում կիրառվում է երթևեկելի և հետիոտնային մասը սահմանազատելու համար, բազալտե եզրաքարը առանձնանում է իր ամրությամբ, բարձր ցրտադիմացկունությամբ և ցածր ջրակլանումով:

portfolio images
Խճաքար

Բազալտի խճաքարը, ավազն ու փոշին օգտագործվում են հիմնականում բետոնի լցանյութում, ասֆալտե ճանապարհային ծածկույթում և ճանապարհների շինարարության ժամանակ, դրենաժային համակարգերի կառուցման ժամանակ եւ այլն նշանակություններով:

portfolio images
Երեսպատման սալիկներ

Կիրառվում են կառույցների ներքին եւ արտաքին հարդարման մեջ: Բազալտե երեսպատման սալիկները առանձնանում են իրենց ամրությամբ, բարձր ջերմադիմացկունությամբ, բարձր ցրտադիմացկունությամբ և ցածր ջրակլանմամբ:

portfolio images
Բազալտե բազրիքներ

Հարմար է օգտագործել ինտերիերում և էքստերիերում: Բազալտե բազրիքները երկարակյաց են, դիմացկուն են ջերմաստիճանի փոփոխման, մթնոլորտային տեղումների և շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ: Բազալտից պատրաստվում են նաև պատուհանագոգեր,սեղաներեսներ և այլ դեկորատիվ իրեր։

portfolio images
Բազալտե ամրան

Բազալտե ամրանները հանդիսանում են նոր ալտերնատիվ լուծում և կարող են փոխարինել ավանդական երկաթե ամրաններին։ Բազալտե ամրանները ունեն ավելի թեթեվ քաշ, ինչը զգալիորեն թեթևացնում է կոնստրուկցիաների քաշը և կրճատում աշխատաժամանակը։ Բազալտե ամրանները նաև ունեն շատ ամուր և ճկուն հատկանիշներ և չեն ենթարկվում կոռոզիայի։

portfolio images
Բազալտե ցանց

Բազալտե ցանցերը կարող են փոխարինել երկաթե ցանցերին շինարարական տարբեր խնդիրներ լուծելիս։ Բազալտե ցանցերը ավելի թեթև են, ունեն ավելի քիչ ջերմահաղորդականություն քան երկաթը, չեն ենթարկվում կոռոզիայի և ավելի հարմար են աշխատանքներ իրականացնելու համար։

portfolio images
Բազալտե բամբակ

Նախատեսված է ցանկացած տեսակի շինությունների տանիքների, հատակների, պատերի ջերմամեկուսացման համար

portfolio images
Բազալտե մանրաթել

Բազմապրոֆիլ օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ։ Ունի բարձր ջերմակայունություն, օրգանիկ նյութերին դիմակայելու հատկություն և այլ առավելություններ ինչի շնորհիվ հանդիսանում է այլ արտադրատեսակների համար հումք։ Օրինակ՝ սենդվիչ վահանակների, որոնք օգտագործվում են շինարարության մեջ: Այս վահանակներով հնարավոր է կարճ ժամկետներում կառուցել տարբեր նշանակության տարածքներ:

portfolio images
Բազալտե գործվածք

Բազալտե գործվածքներից ստանում են տարբեր տեքստիլ արտադրանք, որոնք ունեն հուսալի ջերմամեկուսացում, հրդեհի բարձր դիմադրողականություն մինչև 1000°C: Ենթակա չեն քայքայման, ինչպես նաև կայուն են բորբոսների և քիմիական ակտիվ նյութերի ազդեցության նկատմամբ։ Ունեն ճառագայթահարման բազմաթիվ տեսակներ ներծծելու ունակություն, ինչը թույլ է տալիս օգտագործել բազալտե գործվածքները ատոմային և ջերմային էլեկտրակայաններում։

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ
Սարապատ համայնք
Գյուղ Գոգհովիտ