Բազալտ

Բազալտի հանք

Բազալտ

«Բազալտ» անունը ծագել է եթովպիական «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»:Ընդերքից արտահոսած ապարներից այն ամենատարածվածն է: Բազալտը բարձր խտությամբ, մուգ քար է : Բազալտը  սև կամ մոխրագույն երանգով քար է, հաճախ այն ծածկվում է կարմրավուն կամ կանաչավուն կեղևով:

Կառուցվածք

Բազալտը իներտային լեռնային մուգ հրաբխային ապար է: Այն սովորաբար բաղկացած է պլագիոկլազից (սպիտակ-մոխրագույն), օլիվինից (կանաչ, ապակեգույն) և պիրոքսենից (սև, փայլուն), պարունակում է նաև ավգիտ, մագնետիտ և տիտանիտ, որոնք հանդիսանում են բնական նյութեր: Բազալտը չի այրվում և կարող է դիմակայել մինչև 1500°C ջերմաստիճանին:

Բազալտների խմբի ապարներ

Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները, դացիտները, անդեզիտադացիտները և այլն:

Առավելությունները 

  • ճնշման հանդեպ բարձր դիմացկունություն
  • ցնցումների (ամորտիզացիայի) հանդեպ դիմացկունություն
  • քիմիական բարձր կայունություն
  • գրեթե զրոյական ջրակլանում
  • ցրտակայունություն
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն
  • բազալտի բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք

Քիմիական կառուցվածքը

SiO2 45-52%,

TiO2 1—2,5%,

Al2O3 15-18%,

Fe3O4 8-15%,

CaO 6-12%,

MgO 5-7%,

CaO 6-12%,

Na2O 1.5-3%,

K2O 0.1-1.5%,

P2O5   0,2—0,5%