Հետաքրքիր է իմանալ

Բազալտի հանք

Հետաքրքիր է իմանալ

Բազալտից է բաղկացած երկրի կեղևի ստորին շերտը, իսկ մեզ այն հասնում է մագմային ժայթքման և քարանալու արդյունքում: Բազալտի, որպես շինանյութի բաղադրիչի որակը կախված է իր ճշգրիտ քիմիական կազմից, ինչպես նաև այն պայմաններից, որոնց ներքո տեղի է ունեցել նրա առաջացումը: Հենց սա է պատճառը, որ ոչ բոլոր բազալտե հանքերն են համապատասխանում միջազգային շուկայի որակի պահանջներին։

Բազալտը շատ ծանր ու ամուր քար է: Քարն ունի առաձգականության բարձր ամրություն և առաձգականության բարձր մոդուլ:Ջերմաստիճանի փոփոխությունները չեն ազդում բազալտի վրա, այն դիմացկուն է թթուներին և ալկալիներին և չի ներծծում խոնավությունը: Բազալտը դիմացկուն է կոռոզիային, ունի ցածր արժեք և ռադիոհաճախականության էներգիայի ազդեցության տակ դաշտային հաղորդունակության և ինդուկտիվության իսպառ բացակայություն: Բազալտը էկոլոգիապես մաքուր է, քանի որ այն ունի բնական ծագում:

Բազալտի ճկունությունն բացում է նոր հորիզոններ կիրառման համար։ Ժամանակակից արտադրողները կիրառում են բազալտը թենիսի ռակետներ և հեղափոխական նոր բազալտային ակուստիկ համակարգեր ՝ գերազանց թրթռման ընկալմամբ, ինչպես նաև դահուկներ, սնոուբորդներ, սքեյթբորդներ արտադրելու համար։  Բազալտից ստեղծվում է նաև  բազալտե գործվածք, թեթև և ամուր հատկանիշներով: